Kategorien

¸Çï¿ù ¶¿áñ· ì³ñ¹³ÝÇ Ï³Ûù¿çÁ

 
  ²ÝÓÝ³Ï³Ý Ï³ÝáÝÝ»ñ
  ºñÇï³ë³ñ¹Ý»ñÇ Ñ»ï
  ¶áñÍáõÝ¿áõÃÇõÝ
²ß˳ï³Ýù³ÛÇÝ Íñ³·Çñ
¸Çï³ÝÏÇõÝ


  English
Farsi
 

Կրկին Երդւեցինք...

Պատւելի Ժողովուրդ,

Այսօր երբ արդէն աւարտւել է Իրանի Իսլամական Խորհրդարանի 7-րդ շրջանը ու փակւել ծառայութեանս տետրակի չորս ամեայ հատորը, հարկ եմ համարում երախտապարտ շնորհակալութիւններս ուղղել Ձեզ:

Չորս տարիներ շարունակ աշխատեցի Ձեր ամենակարող հովանաւորութեան ներքոյ, օրէնքով ինձ տրւած իրաւասութիւնները ի սպաս դնել մեր սիրասուն հայորդիների եւ Իրանական հայրենիքի զարգացման ու բարգաւաճման վեհ նպատակին:

Ամբողջ ժամանակ լիցքաւորւել եմ պատանի եւ երիտասարդ հայրենակից-ընկերներիս եռանդով, ու աշխատել առնելիք քայլերս ճշտելու բանիմաց, տարեց ուսուցիչ-դաստիարակներիս փորձառութեամբ:

Դպրոցական, միութէնական երիտասադները չզլացան ինձ սատարել իրենց դիպուկ առաջարկներով ու ընդարձակ մտահորիզոնով: Տարեց ու փորձագէտ հայրենակիցներս քաջալերեցին կատարւածները եւ փարոս հանդիսացան իրենց հաւասարակշիռ տեսակէտներով, աշխատանքային ծրագրերը մշակելու աղջամուղջին:

Շնորհապարտ եմ բոլորիդ, ով սիրասուն հայորդիներ: Շնորհապարտ եմ Ձեզ որ Ձեր ազդեցիկ ներկայութեամբ ու արդար պահանջատիրութեամբ օժանդակեցիք ինձ ծառայութեանս ամբողջ ժամանակաշրջանում:

Մտածեցինք, ծրագրեցինք ու աշխատեցինք միասին...

Այսօր երբ ինձ վրայ սրբազան պարտք դրեցիք Ձեր պատւական քւէներով, շարունակելու ծառայութեանս ուղին, կրկին դիմում եմ Ձեզ սիրելիներ, Ձեզ ու Ձեր ժողովրդական աներկբայ ուժին՝

Շարունակեցէք օժանդակել Ձեր պատգամաւորին, սրբագրելու համար ակամայից թոյլ տւած բացթողումներն ու թերութիւնները եւ ընդարձակելու համար մեր համայնքային շահերն ապահոված աշխատանքները:

Գեղեցիկ օրէնսդրութեամբ եւ հիմնական օրէնքի վաթսուն եօթերորդ յօդւածի համաձայն 27 Մայիս 2008-ին Իսլմական Խորհրդարանի 8-րդ շրջանի ընտրեալ պատգամաւորներով երդւեցինք մեր աշխատանքային կեանքում ամեն ջանք թափել Իրանի եւ Իրանի ժողովրդի անկախութեան ու բարօրութեան համար...

Կրկնելով նախապէս կատարած երդումս, կրկնակի պարտաւորւած եմ զգում ինձ լաւագոյնս նւիրւելու մեր համայնքի շահերն հետապնդելու նպատակին, իսկ ուխտադուրժ զինւորագրեալի կարգավիճակին չմատնւելու համար խնդրում եմ Ձեզ՝

Շարունակենք միասին սկսած ճանապարհը մինչեւ վերջ...

 

Երախտապարտ եմ բոլորիդ:

Գէորգ Վարդան

Հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր

Իրանի Իսլամական Խորհրդարանում

 

 
 
 
® All Right Reserved By Gevork Vartan (I . R . I . M . P). © Designed and developed by Global Micro Center ® 2008
For more information please contact : info@gevorkvartanmp.ir