Ամանորեան Մտքեր

Դեկտեմբեր 2011, Թեհրան
 
Իրարամերժ իրականութիւնների ու հակասական երեւոյթների ներդաշնակ հերթաւորումն է կարծես մարդկային սահմանափակ կեանքը... Հին տարին՝ իր վախճանական տխուր օրերն է ապրում, մինչ Նորը՝ պատրաստւում է իր սկզբնական օրերի մեկնարկման խնջոյքներին մասնակցելու:
Եւ այսպէս, անընդմէջ մէկը միւսին են փոխարինում մեր կեանքի տարիները նոյն յաճախականութեամբ, բայց ոչ նոյն ձեւակերպումով:
Եւ այսպէս, ամեն անգամ նոր տարին թեւակոխելով, մեր հետին ենք թողնում՝ հինը, փորձելով մոռանալ դառնութիւններն ու վերյիշել քաղցր պահերը:

Եւ այսպէս՝ նոր-հին, ուրախ-տխուր, լաւ-վատ, քաղցր-դառն, հեռու-մօտիկ ածականներով համեմւած առաջ է շարժւում մեր կեանքի առագաստանաւը՝ ապահով ափեր փնտռելով, եւ իր նաւաստու յուսալից աչքերը հորզոնին յառած...
Եւ այսպէս՝ ամեն տարւայ աւարտին սրտաբուխ խօսքեր ենք ուղղում մէկս միւսին՝ չարի կործանման ու բարիի կայացման բարեմաղթանքներով: Խօսքեր որոնք կրկնւում են ամեն անգամ: Կրկնւում, սակայն չեն հնանում ու չեն կորցնում իրենց ընկերական բարութեամբ տոգորւած քաղցրութիւնն ու եղբայրական գօտեպնդիչ բնոյթը: Չեն հնանում, քանի որ տարիների երթին առընթեր բազմանում է մարդուս փորձառութիւնների պաշարն ու նա աւելիով է գիտակցում ընկերական ազնիւ միջավայրի գոյութեան հրամայականին: Ճղջիմ տրամաբանութիւնների ու ճարտարաւեստական այս լուրջ օրերին աւելի քան երբէք կարիքն է զգացւում ազնիւ միասականութեամբ համալրւած ուժերի ներկայութեանն ու դրա միակամ դրսեւորմանը...
Չմոռանանք որ՝
Ունենք արդար դատ հետապնդելու,
Ազնիւ ժողովուրդ ծառայելու,
եւ Սրբազան պարտք յաջողութեամբ պսակելու...
Ամանորեան այս բարեպաստիկ օրերին երբ վերանորոգւում են բարեկամութիւններն ու Քրիստոսի Աստւածային շնչով վերանում թիւրիմացութիւնները, ընդունեցէք խնդրեմ ազնիւ ու շնորհապարտ շնորհակալութիւններս՝ մեր սիրասուն ժողովրդին ու նրա արդար դատին կատարած Ձեր ծառայութիւնների համար, իսկ ապագայ օրերի հաշւին լաւագոյն բարեմաղթանքներս՝ սկսած ճամբան յաջողութեամբ ու հպարտութեամբ շարունակելու յոյսով:
Քրիստոնէական ամենաբարի կամք Ձեզ,
Հայկական անխախտելի քայլք Ձեզ,
Վահագնեան հզոր խոյանք Ձեզ, որ յաղթէ'ք չարին ու կերտէ'ք բարին...
Եղբայրական ջերմ շնորհաւորանքներով՝

Գէորգ Վարդան եւ Ռոբերթ Բէգլարեան

Իրանահայութեան Պատգամաւորներ

Իրանի Իսլամական Խորհրդարանում
 
Լուրեր
31 Դեկտեմբեր 2011, 15.24
2011-12-31-15-33-17  Ինչպէս միշտ, այս այս անգամ եւս Իրանական, համայնքային ու արտասահամնեան անձիք ու կառոյցներ իրենց բարեմաղթանքներով ու շնորհաւորական խօսքերով պատւեցին մեզ...
27 Դեկտեմբեր 2011, 15.16
2011-12-27-15-20-43  Իրանի Իսլամական Խորհրդարանի Նախագահն իր շնորհաւորական բարեմաղթանքներն է ուղղել Իրանի Քրիստոնեայ համայնքներին: Իրանահայ խորհրդարանականներ՝ Գէորգ...
08 Դեկտեմբեր 2011, 09.19
2011-12-08-09-23-17Նոյեմբերի 30-ի վաղ առաւօտեան Ուրմիայի օդանաւակայանում մեզ դիմաւորելու էին կանգնած ազգայինների մեծաթիւ մի պատւիրակութիւն: Համայնքի հոգեւոր հովիւ՝ Տէր...
Ելոյթներ
08 Նոյեմբեր 2011, 12.43
2011-11-08-12-46-58Գէորգ Վարդան.- «Թուրքիան թող զբաղւի սեփական երկրի վիճակով...» 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2011   Թւականիս սեպտեմբերի 28-ին Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային...
05 Նոյեմբեր 2011, 10.08
Դո՛ւ, բարեկա՛մ, մեծ բան մի համարիր այն, որ քեզ տալիս է ժամը, վայրկեանը: Դու գործիր ժամանակների համար: Գարեգին Նժդեհ Ազնիւ ներկաներ, Հանգամանաւոր...
20 Ապրիլ 2011, 09.55
2011-04-20-10-01-09    Սիրեցեալ հայ ժողովուրդ. Հայոց Ցեղասպանութիւնից 96 տարիներ անց, դրան զոհ դարձած մեր բիւրաւոր նահատակների յիշատակին խոնարհւելու համար ենք ի...
Դիտակէտ
14 Դեկտեմբեր 2011, 11.35
  Հայրենակցական միութիւնների ներկայութիւնը համայնքիս կեանքում հարուստ մշակոյթի արգասիքը պիտի համարել: Իրանի բարեբեր հողում ծնւած ու հասակ նետած...
13 Դեկտեմբեր 2011, 11.48
2011-12-13-11-55-40 Մարդկային այս հողածին կեանքում, հրաշքների սահմանը շրջանցելու համար՝ ունեցի'ր յոյ՜ս, տարածի'ր սէ՜ր, կոփի'ր հաւա՜տք... Դարձի'ր գերբնական ասպետն այն, որ...
26 Նոյեմբեր 2011, 13.17
2011 թւականի աւարտական ամիսներից նոյեմբերի 25-ն էր: Չհարմահալի հայ ուսումնասիրաց միութեան՝ Թումանեան սրահումն էինք, Թումանեան ըմբոշխելու հաճելի...